|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 27-ին, ժամը 17:16-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սովխոզ» թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1964 թ. ծնված Է. Ս.-ը, ստանալով դաստակների այրվածք, տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել՝ 17:40-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ- 3110» մակնիշի 43 OS 004 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: