|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հրդեհի առաջացման պատճառներն այս պահին չենք կարող ասել, բայց հրդեհը մեկուսացված է, և կատարվում են մարման աշխատանքներ՝ Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը:
Ըստ նրա՝ հրդեհի լիակատար մարումից հետո, հետաքննական մարմինները կպարզեն պատճառը:
Հարցին՝ արդյո՞ք հրդեհից որևէ մեկը տուժել է, Ոսկանյանը պատասխանեց. «Իմ տեղեկությամբ՝ որևէ մեկին վնաս չի պատճառվել, հիմնականում շինության տանիքային մասն է այրվել, մոտավորապես՝ 450 քմ տարածք»:
ՓԾ գնդապետը փաստեց, որ մարման աշխատանքները կավարտվեն մոտ 40 րոպեից:
«Դոլմամա» ռեստորանի մոտ էր նաև երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հրդեհի մասին համացանցից է տեղեկացել և եկել է իր մանկության վայրը՝ Երևանի իր սիրած հատվածը:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հրդեհի տարածքի բնակիչները պնդում են, որ այն միտումնավոր է կատարվել ՝ պատմական հուշարձանները ոչնչացնելու նպատակով: Հրդեհի բռնկման մանրամասների մասին հայտարարություն էր տարածել ԱԻՆ-ը: