կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 16:15
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարդկային գործոնի արդյունք է. փրկարար ծառայության տնօրենը՝ «Դոլմամա»-ի հրդեհի մասին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարդկային գործոնի արդյունք է. փրկարար ծառայության տնօրենը՝ «Դոլմամա»-ի հրդեհի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մարդկային գործոնի արդյունք է համարում «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը: Ըստ Yerkir.am-ի՝ այսօր այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Այն, որ մարդկային գործոնի արդյունք է, դա միանշանակ է: Այսինքն` տեխնիկական առումով կարող է, օրինակ, լարերը ոչ ճիշտ միացված լինեն, հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն, և դրանից առաջանա: Հիմա ակտիվ հրդեհաշիջման փուլն է, քիչ հետո կհայտարարվի կրակի մեկուսացում, դրանից հետո կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները, ակտիվ հանգեցման աշխատանքներ կտարվեն և հրդեհը կավարտվի: Ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև մեր ժամանելը, և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ևս 200-ն այրվեց: Բոլոր կառուցատարրերը փայտյա են, շենքը հին է, ինչը դժվարացնում է աշխատանքների իրականացումը: Ուժերը, ջրի մատակարարումը բավարար է հրդեհը մարելու համար: Աշխատել ենք այնպես անել, որ տանիքից հրդեհը չտարածվի դեպի մյուս հարկեր»,- մանրամասնեց Գաբրիելյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, այն մարելու համար մարտական 8 հաշվարկ է մոտեցել:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեպքին անդրադարձել էր Կենտրոն համայնքի բնակրչներից մեկը՝ նշելով, թե հրդեհը միտումնավոր է՝ պատմամշակութային հուշարձաններ են այրում: