|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ֊ի՝ կառավարական շենքի առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող անդամների գիշերային լուսանկարը և գրել.
«Իմ կրտսեր ընկերներն են՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Այս էլ քանի գիշեր նրանք լուսացնում են Կառավարական շենքի առջև: Այդտեղով սահման է անցնում՝ ազգայինի և ապազգայինի սահմանը, օտարացման, ապաոգեղենացման սահմանը...
Նրանց պայքարը ոգեղեն Հայաստանի համար է, նրանց պայքարը ազգային պետության համար է, մեր ապագայի համար է...
Սեփական հայրենիք-պետության մայրաքաղաքում սառած ասֆալտին լուսացնող իմ փոքր եղբայրները պահում են մեր արժանապատվության, մեր ինքնության, մեր ազգային բովանդակության սահմանը:
Երբ ապրիլյան պատերազմում նրանք մեր անվտանգ գոյության սահմանն էին պահում, նրանց մտքով դժվար թե անցներ, որ մի օր այդ սահմանը՝ ինքնության սահմանը, մայրաքաղաքով կանցնի: Նրանք լավ գիտեն. ցանկացած պետությունից հանիր ազգային բովանդակությունն ու արժեքներ չդավանող ամբոխ կստանաս:
Նրանք հավատում են արժեքներին, նրանք սկզբունքներ ունեն, նրանք, որոշների պես սոսկ հացիվ չեն ապրում և 30 արծաթով չեն ծախվում»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողական շարժման մասնակիցները նշում են, որ ԿԳՄՍ նախարարն իր դավանած արժեհամակարգով և իրականացվող ծրագրերով անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: