կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-23 14:14
Քաղաքական

Մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․ Լիլիթ Գալստյան

Մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․ Լիլիթ Գալստյան
Սուտ, սուտ, սուտ և դավաճանություն․․․սա է մեր երեք տարիների ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը․
 
«Մենք իրականում չենք էլ ապրում, սա ապրել չէ, սա նվաստացած գոյություն է, այն էլ՝ ժամանակավոր․․․
Այսպես ամեն օր, բոլոր հարթակներում և հարթություններում․ պետությունը՝ հայրենիքն էլ հետը, քանդվում է․․․ Մենք դեռ աչքներս փակած, գուցեև բաց աչքերով, բայց՝ կուրացած, մեզնից օտարած, փորձում ենք մեզ խաբել, խլանալ, չհավատալ, վանել․․․ու շարունակել շնչել ատելությամբ, մերժումով, դավաճանությամբ, ստով ու ցինիզմով ներծծված օդը։ Սա ապրել չէ․․․
Բաբելոնի աշտարակը փլուզվեց, որովհետև նրա շինարարները տարբեր լեզուներով էին խոսում, պարզապես չէին հասկանում միյանց։
Հայաստանը բաբելոնյան աշտարակն է, զուգահեռ իրականություններով, միմյանցից անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, ատող ու բացառող։
Իրականության կամ որևէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյությունը․․․
Մենք չենք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զորքի ձայնը, մենք չենք տեսնում, ձևացնում ենք, թե չենք տեսնում, մեր բլուրների վրա առատորեն ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թուրքերի դրոշները, մենք լռում ենք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։
ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ․ միակ բանն, ինչին ժամանակավորապես ունակ է ֆորմալ իշխանությունը/ֆորմալ, որովհետև ինքնիշխանությունը կորցրած երկրում չի կարող իշխանություն լինեն/։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարավորություն չունեք, որովհետև Երևանի ամենաբարձր շենքից արդեն սահմանն է երևում, մեր խոցված սահմանը, մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհերքելի ապացույցներ է հրապարակում Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ, իսկ ՀՀ ՊՆ հերքում էր նախօրյակին։
Հիմա հասկանում եք, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում առաջնագիծ գնալ․․․Սուտ, տգիտություն և դավաճանություն․․․ Ի դեպ, տգիտությունից դեպի պետական դավաճանության սահմանը շատ փխրուն է։
Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում․․․
Շարունակեք լռել, լռել ու չտեսնել, ճամարտակել ու սոփեստությամբ զբաղվել/այս ամենը առատորեն համեմելով պարգևավճարով/՝ դրանից չի փոխվում ձեր/մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․․․»,- գրել է նա։