կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 17:04
Քաղաքական

Մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․ Լիլիթ Գալստյան

Մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․ Լիլիթ Գալստյան

Բաբելոնի աշտարակը փլուզվեց, որովհետև նրա շինարարները տարբեր լեզուներով էին խոսում, պարզապես չէին հասկանում միմյանց։

Հայաստանը բաբելոնյան աշտարակն է, զուգահեռ իրականություններով, զուգահեռ արժեքներով, միմյանց անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, միմնյանց ատող ու բացառող։ 

Սուտը,  ցինիզմն և դիլետատնտությունը համատարած է, իսկ անցյալի մերժումն արդեն  հայրասպանության հասնող ուրացման է վերածվել: Այսպիսին է մեր երեք տարիների ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը,  Հայաստանում տիրող բարոյահոգեկան մթնոլորտը: Այսպես ամեն օր,  բոլոր հարթակներում պետությունը՝ հայրենիքն էլ հետը, քանդվում է․․․

Այսօր առավոտյան, գրագետի համարում ունեցող մեկն,  այնքան էր ոգևորվել շեֆերին դուր գալու ու նախկիններին մերժելու մոլուցքի մեջ, որ այս ամբիոնից  հայտարարեց, որ եթե գողությունից խոսելու լինի՝ կհասնի 1918թ.՝ մոռանալով, որ այդ՝ 1918 թիվն իրեն ու հայ ժողովրդին Սարդարապատ է տվել, պետականություն ու արժանապատվություն: 

Լավ, որքան կարող եք ձեզ ու հասարակությանը խաբել, խուլ ձևանալ, շարունակել շնչել ատելությամբ ու ցինիզմով ներծծված օդը։ 

Իրականության կամ որևէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյությունն ու իսկությունը․․․ 

Միթե չե՞ք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զորքի ձայնը, դուք չե՞ք տեսնում, ձևացնում ենք, թե չե՛ք տեսնում, մեր բլուրների վրա ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թշնամու դրոշները, դուք լռում եք ու հաշտ եք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։ 

 ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ․ միակ բանն, ինչին ժամանակավորապես ունակ է ֆորմալ իշխանությունը/ֆորմալ, որովհետև ինքնիշխանությունը կորցրած երկրում չի կարող իշխանություն լինել/։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարավորություն չունեք, որովհետև  Երևանի ամենաբարձր շենքից արդեն սահմանն է երևում։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհերքելի ապացույցներ է հրապարակում  Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ, մինչդեռ ՀՀ ՊՆ նախօրյակին հերքում էր ու հերքում։  

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում առաջնագիծ գնալ․․․ Սուտ և դիլետանտիզմ․․․ Ի դեպ, տգիտությունից դեպի պետական դավաճանության սահմանը շատ փխրուն է։ 

Շարունակեք չտեսնել ու սոփեստությամբ զբաղվել/այս ամենը առատորեն համեմելով պարգևավճարով/՝ դրանից չի փոխվում ձեր և ցավոք նաև մեր գոյության արդեն հարաբերական ու հարցականի տակ սահմանը․․․ 

Ի դեպ, կարծում եմ դուք էլ գիտեք՝ այնքան սուտ եք խոսել, այնքան ոչ պրոֆեսիոնալ ու ոչ հիմնավոր եղել, որ հասարակության մոտ անգամ վստահություն չի ներշնչում Քովիդի դեմ պատվաստվելու ձեր կրկնակի ստանդարտներով քարոզչությունը: 

Եվ Ամենակարորը՝ Արցախն ուրացողը դավաճան է:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան

 26.10. 21