|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Այսօր Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: