Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոնդոնի դատարանի որոշմամբ՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կշարունակի մնալ կալանքի տակ: Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն անցել են Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանում: Ասանժը լսումներին մասնակցել է տեսակապի միջոցով՝ բանտից, որտեղ պահվում Է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:
Դատարանը խնդրել է հաստատել Ասանժի անունն ու ծննդյան ամսաթիվը, դատավորը հիշեցրել է, որ այսօրվա լսումներն անհրաժեշտ վարչական ընթացակարգ են արտահանձնման գործերում, երբ դատապարտյալը պետք է դատարանում հայտնվի 28 օրվա ընթացքում՝ մեկ անգամից ոչ պակաս ժամանակով:
Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր պաշտպանյալն իրեն վատ Է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն ու խնդրել Է մեղմացնել կալանքի պայմանները:
Ի պատասխան փաստաբանի դիտարկմանը՝ դատավորն ասել է, որ դրա իրավասությունը չունի՝ այդպիսով մերժելով խնդրանքը:
Լսումները տևել են, ընդհանուր առմամբ, 4 րոպե: