կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 12:15
Իրավական

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Րոպեներ առաջ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջությամբ մերժվել է, և Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար, գործով մեղադրող Վահագն Մուրադյանը լրագրողների հարցին, թե նրան կալանքից ազատ արձակելու հիմքեր չկայի՞ն, բացասական պատասխան տվեց` հավելելով, որ Քոչարյանը կարող էր թաքնվել և խոչընդոտել քննությանը:

Նա հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում էր։

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի, այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված որոշում է: Որևէ անաչառ իրավաբան, եթե նայեր բողոքը, առնվազն տասը հիմք կգտներ, որպեսզի բավարարեր՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեր: Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ ինքն այս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ», հավելելով`ՀՀ երկրորդ նախագահի դեմ ցուցմունք տվողներից մեկի պաշտոնը բարձրացվել է: