կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 11:56
Իրավական

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը. նա կշարունակի մնալ կալանքի տակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել: Միևնույն ժամանակ դատարանը մերժեց նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: