Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ հանրապետությունը ձեռք է բերել ևս մեկ հորատող նավ ածխաջրածինների որոնման համար։
«Մեր հորատող չորրորդ նավը միանում է «Ֆաթիհ»-ին, «Յավուզ»-ին և «Կանունի»-ին (բոլոր նավերի անունները օսմանյան հայտնի սուլթանների անուններն են): Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Սև ծովի բնական գազը մեզ հասցվի մինչև 2023 թվականը՝ 24/7 ռեժիմով»,- ավելացրել է Դյոնմեզը։
Նախարարության ինֆոգրաֆիկայում նշվում է, որ նոր նավը՝ 238 մետր երկարությամբ, ունի հորատման առավելագույն խորություն՝ 12200 մետր, և աշխատանքային առավելագույն խորություն՝ 3600 մետր։
Թուրքիան անցյալ տարվանից Սև ծովում հայտնաբերել է 540 և 405 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, և պաշտոնյաներն ակնկալում են, որ մինչ օրս այս ամենախոշոր բացահայտումը զգալիորեն կնվազեցնի երկրի էներգետիկ արտաքին կախվածությունը։
Միջերկրական ծովում ածխաջրածինների որոնման՝ Անկարայի ջանքերը լարվածության աճ են առաջացրել հարավային և արևմտյան հարևանների հետ, քանի որ Թուրքիան պնդում է, որ ինքն ու Կիպրոսի թուրքերն իրավունք ունեն ռեսուրսներ ստանալու Հունաստանին և Կիպրոսին պատկանող տարածքներից: