Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Գազայում պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջադիրքերին և հրթիռների մեկնարկային հարթակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի հայտարարությունը:
Հարվածները հասցվել են արդեն չորրորդ օրը շարունակվող «Վահան և նետ» գործողության շրջանակներում: Երեքշաբթի օրվանից ի վեր ԻՊԲ-ն առնվազն 215 հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ նաև սպանելով խմբավորման 3 բարձրաստիճան առաջնորդների:
Իսկ երեկ երեկոյան Գազայի կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ռեհևոտ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
ԻՊԲ-ն նշում է, որ մարտի 10-ից մինչև մարտի 11-ի երեկոն ընկած ժամանակահատվածում «Իսլամական ջիհադը» 803 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ԻՊԲ-ն 191 ավիահարված է իրականացրել Գազայում: