|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված Է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հրեական պետության վարչապետ Բինյամին Նեթանյահուի վարչակազմի հայտարարությանը հղումով:
«Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու Է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար»,- նշված է հայտարարությունում:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, տեղեկացրել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետևանքով սպանվել Է, ևս երեք մարդ վիրավորվել Է: