Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կհիշե՞ք իշխանություններն առաջ ինչ խրոխտ էին հայտարարում այս կամ այն նախկին պաշտոնյային ձերբակալելու, նրանց հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին լուրերը։ Անոնսով, ուղիղ եթերներով, հազար ու մի մեկնաբանություններով, գլուխ գովալով եւ այլն», - գրում է քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իսկ հիմա՞։ Հիմա ինչո՞ւ են ամեն կերպ փորձում կոծկել նման հետապնդումների մասին լուրերը։ Ի՞նչ եք կարծում, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու երեկվա ողջ ֆարսը ինչո՞ւ էր իշխանական թիմի կողմից «լղոզվում» տեղեկատվական այլ առիթներով։ Երեկ մի պահ սպասում էի, որ պարաշյուտով ցատկ կանի Նիկոլ Փաշինյանը այդ SU 30-ից։ Գործը նույնիսկ հասավ նրան, որ ատելության կուսակցության ողջ ակտիվը Աշոտյանի, Շարմազանովի ու Սահակյանի երգն էր տարածում՝ հընթացս չնկատելով, թե ոնց այդ տեսահոլովակի դիտումներն անցան Փաշինյանի լայվերի դիտումներից։ Այդ ի՞նչ է պատահել, ինչի՞ց է այդպես վախեցել Փաշինյանի իշխանությունը։ Չլինի՞ թե հասկացել են իրենց ապօրինությունների հետեւանքներն իրենց իսկ համար։ Սա ի՞նչ գաղտագողի «հեղափոխություն» է։ Մարդկանց խաբելով իշխանության եկան, մարդկանց խաբելով իշխանություն են պահում, թե բա՝ ժողովրդավարության նոր մոդել։ Դրա ի՞նչն էր նոր։ Կամ թե նոր է, բա ինչո՞ւ մերժվեց աշխարհի կողմից։ Վենետիկի հանձնաժողովն ինչո՞ւ է աղմկում…»:
Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը հավելում է. «Վստահ եմ՝ Փաշինյանը գիտի բոլոր այս հարցերի պատասխանները։ Մեր համաքաղաքացիներն էլ գիտեն։ Այլ հարց է, թե ով երբ կգիտակցի իր սխալը եւ դրանից ճիշտ հետեւություններ կանի»։