|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր մի խումբ եզդիներ կմեկնեն թուրք-իրաքյան սահման: Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ սահման են մեկնելու «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` 5 հոգանոց խմբով, ինչպես նաև մեկ անդամ «Հայազն»-ից:
Մուրազին տեղեկացրեց նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում հավաքագրվել է 10 000 ԱՄՆ դոլար, հագուստ, տաք ծածկոցներ, դեղորայք: Եզդիներին օգնել են նաև մի շարք հայեր:
«Մենք գումարն ենք մեզ հետ տանում, որ մաքսազերծման համար ավելորդ ծախսեր չանենք, անհրաժեշտ գնումները կարվեն տեղում: Վերջին օրերին Շանգալի պաշտպանության եզդիական ջոկատը, որը ձևավորվել է օգոստոսի 5-ին, արժանի հակահարվածներ է տալիս ահաբեկիչներին: Բայց պետք է նշել, որ եզդիները զենքի կարիք ունեն, ավելի ճիշտ` ծանր զենքի` տանկերի, չնայած նրան, որ իրենց սահմանափակ զինատեսակներով էլ կարողանում են դիմադրել»,- ասաց Մուրազին: