| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին ու Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամ երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացնում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունը սպառնում Է կյանքին և սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Մորալեսը կոչ Էր արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարակական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքական կուսակցությունները»:
Հիշեցում
Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարություն էր տարածել, որ թողնում Է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են իր վերընտրման դեմ բողոքի ակցիաների: Իր հերթին, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության՝ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում պաշտոնակատար են Սենատի նախագահը եւ Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան և Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթող են եղել: Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը տեղեկացրել Է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները: