|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կաթոլիկ քահանաների կողմից մանուկ հասակում սեքսուալ ոտնձգությունների զոհ դարձած մի խումբ քաղաքացիներ դիմել են Հաագայի միջազգային դատարան` խնդրելով հետաքննություն անցկացնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի և երեք բարձրաստիճան կարդինալների նկատմամբ, որոնք չեն կանխել հանցագործությունը. հաղորդում է BBC-ն:
«Հանցագործությունը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր անչափահասներ, Վատիկանի պաշտոնյաները փորձում են կոծկել»,- հայտարարել է Նյու Յորքում գտնվող Սահմանադրական իրավունքի պաշտպանության կենտրոնի փաստաբան Պեմ Սպիզը:
Կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը չի կարողացել կանխել մանկահասակ երեխաների պղծումը: Իսկ Վատիկանի փաստաբանն այդ հայցը համարել է «անիմաստ գովազդային հնարք»:
Հաագայի դատարանի թույլտվությամբ արդեն ձերբակալվել են մանկապիղծ քահանաներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից եւ Նիդերլանդներից: