կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 11:07
Տարածաշրջան

Էրդողանի հակահայկական ելույթը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Էրդողանի հակահայկական ելույթը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման թեմաները շատ էին՝ Սիրիա, քրդական հարց, Ս-400-«Պատրիոտ» համակարգեր, ահաբեկիչներ և այլն: Սակայն մեզ համար ավելի ուշագրավ էր հանդիպման ընթացքում Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձը:

Կանխատեսելի էր, որ Թուրքիայի նախագահը քննադատելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. նա այն «ամոթալի քայլ» որակեց:

«ԱՄՆ Ններկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը, ընդունված Հանրապետության տոնի (Հոկտեմբերի 27-ը Թուրքիայում նշվում է որպես անկախության հռչակման օր) օրը, ամոթալի է: Մեր ազգի պատմության մեջ չկա մի բիծ, որի համար մենք պատասխան չենք տվել: Մենք բացել ենք մեր արխիվները բոլոր հետազոտողների առջև: Հայաստանին ասել ենք՝ եկեք համատեղ պատմական հանձնաժողով բացենք: Ցուցադրեցինք մեր բոլոր լավ մտադրություններն ու քաղաքական կամքը: Եթե դուք էլ ունեք արխիվներ՝ բացեք: Մենք բացել ենք:  Թուրքիայի ԶՈւ արխիվներում կա մոտ մեկ միլիոն փաստաթուղթ, ասացինք՝ համեցեք, չեկան: Ինչո՞ւ չեն գալիս, որովհետև գիտեն՝ եթե սկսեն իրենց աշխատանքը, չեն գտնի այն, ինչ փնտրում են: Ասացինք, որ այս գործը պատմաբանների գործն է, քաղաքագետներինն է, հնագետներինը: Թող նրանք ասեն: Հակառակ դեպքում՝ մնացած բոլոր քայլերը քաղաքական են, դրանք մեզ չեն ստիպի հետքայլ կատարել: Հայերը դեռ ժամանակ առաջ տարբեր տեղերում որպես քոչվոր թափառում էին: Նույն կերպ էլ Թուրքիայում են որպես քոչվոր ապրել և հարկադրաբար արտաքսվել են: Գիտե՞ք, որ Թուրքիայում 100 հազար հայ կա, 60 հազարը մեր քաղաքացիներն են, մնացածն էլ ներգաղթյալ են: Մենք նրանց չենք արտաքսել, մարդկային ենք վարվել: Հայաստանը մեր երկու երկրերի միջև 2009 թ. կնքված արձանագրությունները վավերացնելուց խուսափել է: Սփյուռքն էլ շարունակում է մեր երկիրը սևացնող արշավը»,- ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Էրդողանը:

Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր դրել Սենատի ընդունմանը ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: