Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «անարդարացի» է որակել իր երկրի հասցեին հնչեցված մեղադրանքները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ հավելելով, որ հանդիպման արձանագրությունը համաձայնեցվել է Բրյուսելի հետ:
Էրդողանը երեքշաբթի Անկարայում հանդիպել էր ֆոն դեր Լայենի և Շառլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ Լայենը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ այնտեղ ընդամենը երկու աթոռ է եղել, որոնցից մեկի վրա նստել էր Միշելը, իսկ երկրորդին՝ Էրդողանը: Եվրահանձնաժողովի ղեկավարը ստիպված էր եղել նստել բազմոցին՝ Չավուշօղլուի դիմաց, որը, ըստ դիվանագիտական արձանագրության, ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը չորեքշաբթի հայտարարել էր, որ ԵՀ ղեկավարն արդեն հանձնարարել է իր թիմին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագա միջազգային այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամերի՝ Եվրահանձնաժողովի արարողակարգի ծառայությունն այս անգամ չի մասնակցել ուղևորությանը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
«Մենք չէինք ուզում որևէ հայտարարություն անել այս թեմայի շուրջ, բայց տեսանք, որ դրսում դրան արձագանքել են և անարդար մեղադրանքներ ուղղել Թուրքիայի հասցեին: Մենք առաջին անգամ չէ, որ օտարերկրյա հյուրեր ենք ընդունում, և թուրքական ավանդական հյուրընկալությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Ցանկացած հանդիպումից առաջ երկու կողմերից էլ հավաքվում են պրոտոկոլների աշխատակիցներ և մանրամասները մշակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Եվրախորհրդարանում սոցիալիստների խմբի ղեկավար Գարիցիա Պերես Իրարեի խոսքով՝ միջադեպը կապված է Թուրքիայում կանանց նկատմամբ խտրականության հետ՝ հաշվի առնելով Անկարայի՝ կանանց պաշտպանության մասին Ստամբուլյան կոնվենցիայից վերջերս դուրս գալը: