Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Սպիտակ տանը այսօր կայացած հանդիպումների ընթացքում Ուկրաինայի համար անընդունելի որոշումներ չեն եղել։ Գործընկերների միջև տեղի են ունեցել բովանդակալից զրույցներ։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ճեպազրույցին։
Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյոք Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Ուկրաինայի համար անընդունելի լուծումներ են առաջարկվել, որոնք կվերաբերեին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ձևաչափին։
«Սա քննարկում է, երկխոսություն գործընկերների հետ։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր փաստարկները։ Անընդունելի որոշումներ չեն եղել։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը կատարել է իր աշխատանքը», - պատասխանել է Զելենսկին։
Նաև նա մեկնաբանել է այն պահը, երբ Սպիտակ տանը ցուցադրվել է քարտեզ՝ ընթացիկ ռազմաճակատի գծով։ Նրա խոսքով՝ ինքը վիճել է «օկուպացված տարածքների յուրաքանչյուր տոկոսի համար»։
«Քարտեզի վրա ես ամերիկացի դաշնակիցներին ցույց տվեցի մարտադաշտի իրավիճակը, թե ով է իրականում վերահսկում մարտի դաշտը, մեր հողը, ժամանակավորապես օկուպացված տարածքները», - հավելել է նախագահը։