Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հանուն հայոց լեզվի ու գրականության, հանուն հայոց պատմության ու հայ եկեղեցու, հանուն ազգային արժեքների իրենց բողոքի ձայնը բարձրացրած ուսանողությունն արժանի է մեծագույն հարգանքի և գնահատանքի ու պիտի մնա մեր պատմության մեջ` որպես հայոց ինքնության սերմացու», - Yerkir.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման գործողությունները՝ Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Վանո Եղիազարյանը:
Նրա խոսքերով՝ այս պատասխանատու օրերին է ազգային սերմը զատվում որոմից, երբ լսելի է դառնում ազգիս արդարամիտ ու ազնիվ մտավորականության ձայնը, իսկ որոշ անդեմ մտավորական հորջորջված արարածներ` ծածուկ ակնկալիքներով լռում են, կամ որ ավելի վտանգավոր է, փորձում են նենգափոխել փաստերը, ի հեճուկս որոնց ընդվզում են հայեցի կրթության պահանջատեր հայ երիտասարդները։
«Նրանց եմ հղում հեռակա ողջույններս Լոռվա իմաստուն աշխարհից», - եզրափակեց իր խոսքը գրականագետը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանը համատեղելի չէ զբաղեցրած պաշտոնի հետ: