Չեմ հավակնում որպես հայ-թուրքական հարաբերությունների փորձագետ հանդես գալ: Ունենք այդ ոլորտի փայլուն մասնագետներ....
Բայց որպես պատմաբան, որպես ՀՀ քաղաքացի պարտավոր եմ զգում արտահայտվելու....
Երբ անկումը դառնում է այս աստիճան խորը, ժամկետանց, ՁԱԽՈՂԱԾ անձիք փորձում են վերագտնել իրենց...
Ոմն Ժիրայր Լիպարիտյան Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չի տեսնում: Կարծում եմ իմաստ չունի ԺԼ-ին հիշեցնելու թեկուզ վերջին 14 ամսվա ընթացքում մեր գլխին եկածը. 5000 զոհ, Արցախի մեծ մասի կորուստ, հայ ժողովրդի նվաստացում՝ ամեն օր: Եթե այս ամենը ԺԼ-ն չի տեսնում, խնդիրն իր մեջ է, հայ ժողովրդին թող չփաթաթի իր հավկուրությունը....
ԺԼ-ը ձախողել է ժամանակին, նա որպես դիվանագետ քամուն է տվել հայ զինվորի, զինվորականի փայլուն հաղթանակը և հիմա սնապարծորեն համ ուզում է իրեն արդարացնել, համ էլ թուրքին գոհացնել...
Ես այնուամենայնիվ հավատում եմ հայ ժողովրդի իմաստությանը:
Հարևանների հետ պետք է լեզու գտնել, բայց ոչ ինքնանվաստացումով և՝ ներողություն, անասունի հիշողությամբ:
Հ. Գ. Երկար քննարկման թեմա է: Ես գործուղման եմ ՀՀ-ից դուրս: Պատրաստ եմ բանավիճելու մի քանի օր անց... Չնայած որ բանավիճելու բան էլ չկա:
Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,
պ.գ.դ., պրոֆեսոր