|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արսեն Թորոսյանը Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակներում դիմում է բացահայտ դեմագոգիայի և մանիպուլյացիայի՝ խեղելով ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու առարկայի պարտադիրության դիրքերից հանդես եկողների մոտեցումը։
Նա անթաքույց ստում է՝ ասելով, թե հայոց լեզուն պահանջվում է ամրագրել մասնագիտական կրթության հաշվին։ Ու դեռ լուրջ դեմքով, Արայիկ Հարությունյանի տիրույթ մտնելով, հերոսական հայտնագործություն է սփռում Հ 1-ով՝ «կենսաբանության կամ ֆիզիկայի ֆակուլտետում ավելի շատ պիտի կենտրոնանալ կենսաբանության և ֆիզիկայի վրա»։ Իրո՞ք․․․
Դուք պարզունակ եք, գուցե՝ ցայտնոտի մեջ...
Իսկ ես նստած գետի ափին, Կոնֆուցիուսի պես, նայում եմ, թե ոնց եք հերթով բացահայտվում...»: