Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյաննն արձագանքել է իշխանական պատգմվորների կողմից ՀՅԴ-ին ուղղված անպարկեշտ արտահայտություններին, գրելով.
«Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է հիվանդության ընդհանուր պատճառները, օրինաչափություններն ու ելքը․․․
Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։
Սա արդեն անհերքելի և անբուժելի ախտանիշերով դրսևորվող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջվող ու ձեր ճակատին դաջված ուրացողի շտամով։
Սա նաև օրինաչափ է, որովհետև գիտակցում եք և կանխատեսում ձեր քաղաքական հոգեվարքը։
Ու ձեզ ոչինչ չի փրկի․
մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
7 տարի շարունակ կազմաքանդել ամեն բան,
սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ,
դառնալ Արցախի ցեղասպանության հանցակիցը,
հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 120000 բնիկ արցախահայությանը
ու դեռ մեղադրել ուրիշներին և հատկապես Դաշնակցությանը՝ նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»․․․
Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան»։