Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատրաստվում եմ այն արկղերը, որ երեկ բերել էին, լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց՝ Yerkir.am-ի փոխանցմամբ սպառնաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կառավարության նիստից հետո ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների՝ նախարարի իրերը հավաքելու և հեռանալու նպատակով տարած արկղերին։
Լրագրողների տարակուսանքին՝ եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է քրեական գործերի մասին, ինչո՞ւ չի հրապարակում դրանք, նախարարը հետ քայլ արեց՝ արդարանալով, որ դա իրենց գործառույթը չէ և խնդրել է Դատախազությանն ու Քննչական կոմիտեին տրամադրել քրեական գործերի ցանկեր, որպեսզի իր իրերը հավաքելու համար բերված արկղերը լցնի դրանցով ու վերադարձնի։
Նա ասաց, որ խոսքը Լևոն Մկրտչյանի մասին չէ, այլ նրանց համակարգած համակարգի, ապա հստակեցրեց սպառնալիքը․ «Մեկ ու կես տարի անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ մտածելով, որ դա ավելորդ ժամանակ է ինձանից տանում, բայց ձեռնամուխ կլինեմ դրան»։
Անդրադառնալով հրաժարականի պահանջին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»:
Նախարարը խուսափեց հարցից, ո՞րն է լինելու իր արձագանքը ցուցարարների՝ իր հեռանալու համար տրամադրած 20 րոպե ժամանակին։
Նշենք, որ այս պահին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիամաց։ ՀՅԴ ՀԵՄ ցուցարարները, որոնց միացել են նաև ԵՊՀ ուսանողները մինչ այդ Կառավարության շենքից երթով շարժվել էին դեպի ԿԳՄՍ նախարարություն:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: