Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո սկսեն գրիպի դեմ պատվաստումները:
Այս իրավիճակում ուշագրավն այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մշտապես հայտարարում է. «Պատվաստումն անվտանգ է, կարեւոր եւ միտված է պաշտպանելու հիվանդությունից…»:
Բայց այսօր մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով եւ դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։