|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ մի խումբ քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի պոլիկլինիկաներում կոլխիցին տեսակի դեղամիջոց չկա: Պարզվում է՝ արդեն մի քանի ամիս է՝ բժիշկները հիվանդներին առաջարկում են դեղը գնել դեղատներից, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է այն անվճար տրամադրել ՀՀ քաղաքացիներին:
Տեղեկացնենք, որ կոլխիցինն օգտագործվում է պարբերական հիվանդության (երևանյան հիվանդություն) նոպաների հաճախությունն ու ուժգնությունը նվազեցնելու համար: Երբ «Ժողովուրդ»-ը ապրիլի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու տևական ժամանակ տվյալ դեղամիջոցը Երևանի պոլիկլինիկաներում չկա, ուշագրավ պատասխան ստացավ: Գրավոր հարցման հենց հաջորդ օրը ԱՆ-ից պատասխանեցին, թե ապրիլի 8-ից բժշկական հաստատություններին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կրկին հատկացվել է կոլխիցինի բավարար խմբաքանակ: Սակայն դժգոհությունները դեռ չեն պակասել: