| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների շարժ` հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։ 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:
ՀՀ-ում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2013 թ. 4-րդ շաբաթվա ընթացքում, նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ, նվազել է գրեթե 1,7 անգամ: