Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է.
«Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության վարչության տարածած հայտարարության` «Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի: Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում»:
Փաստացի սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը։ Հայտարարության մեջ մանրամասնված չէ` ինչպես են ընտրվելու լրատվականները, որոնց հարցերին պատախանելու է վարչապետը։
Նման դրսևորումների արդյունքում կարևոր և հիմնական հարցեր հնարավոր է բաց թողնվեն:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևելու է պարբերաբար կազմակերպվող բրիֆինգի ընթացքին և կոչ է անում լրատվականներին իրենց իրավունքների խախտում նկատելու դեպքում կապ հաստատել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ»։