|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ադրբեջանի գործողությունները` ուղղված Հայաստանի պատմա-մշակութային ժառանգության ոչնչացմանը միջազգային հանրության, մասնավորապես` Եվրոպայի ուշադրությունից դուրս են. Մոսկվայում Ռուբեն Գալիչյանի «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հերյուրանքներ եւ փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Կովկասի հարցերով առաջատար ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
«Հայկական դիվանագիտության, հայկական իշխանությունների պասիվության փաստը տեղի ունի, եւ ոչ պակաս կարեւոր գործոն է անբարենպաստ տեղաշարժերի համար, որոնք նկատվում են այսօր: Հայաստանում երեւի համոզված են, որ կարիք չկա սեփական քարոզչությունն իրականացնել եւ բացատրել սեփական դիրքորոշումը»,- համարում է նա:
Մինչդեռ Ադրբեջանն իր եվրոպացի գործընկերների հետ բավական արդյունավետ է գործում: «Դա զգացվում է շփումներում եւ գնահատականներում, որոնց մենք հանդիպում ենք վերլուծական փաստաթղթերում: Դա այն բանի օրինակն է, թե ինչպես, թվում է, թե հումանիտար հիմնախնդիրը ունի զուտ քաղաքական չափողականություն»,- նշել է կովկասագետը: