Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքում իրականացվել է հերթական հարձակումը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի մատակարարման շարասյան վրա: Այս մասին երկուշաբթի հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել դաշինքի նյութատեխնիկական ապահովման բեռնատարների շարժի ժամանակ՝ Բաղդադից հարավ գտնվող Բաբիլ նահանգի արագընթաց մայրուղում: Հարձակման արդյունքում վիրավորվել է մեկ մարդ, որը տեղափոխվել է հիվանդանոց: Բացի այդ՝ վնասվել է մեկ տրանսպորտային միջոց: Նշվում է, որ շարասյունը շարունակել է շարժվել դեպի իր նպատակակետը:
Նմանատիպ գրոհներ, որոնք ուղղված էին նյութատեխնիկական մատակարարումների վրա, որոնք առավել հաճախ իրականացվում էին տեղական մատակարարող ընկերությունների տրանսպորտով, Իրաքում զգալիորեն աճել են: Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել դրանց համար: Միևնույն ժամանակ, ավելի վաղ մի շարք ռազմականացված շիա կազմավորումներ, ներառյալ՝ իրանամետ «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորումը, բազմիցս սպառնացել են հարված հասցնել Իրաքում ամերիկյան զորքերին, եթե նրանք չլքեն արաբական երկիրը՝ Իրաքի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի համաձայն: