Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում շարունակվում են Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ բողոքի ցույցերը:
Ըստ «Ակօս»-ի՝ նախորդ շաբաթ ցուցարարները բոյկոտել են Աթեշյանի մասնակցությամբ պատարագը: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը օդ է բարձրացրել Աստվածաշունչը՝ լուռ բողոքը հայտնելով Աթեշյանին:
«Մարալ» երգի ու պարի համույթի ելույթի ընթացքում էլ հիմնադրամի երկու նախագահներ բառացի իրենց բողոքն էին հայտնել պատրիարքի փոխանորդին:
Պատրիարքին իրենց կամքով ընտրել ցանկացող ցուցարարներն այս անգամ իրենց բողոքն են արտահայտել Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում: Ցուցարարները բոյկոտել են հայտնի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի կապակցությամբ Վարդանանց եկեղեցում կազմակերպված պատարագը, որին ներկա է գտնվել նաև Աթեշյանը: Երեք ցուցարարներ դարձյալ պարզել են Աստվածաշունչը՝ ի նշան Աթեշյանի դեմ բողոքի:
Աթեշյանի դեմ իրենց բողոքն են արտահայտել նաև պատարագի մի շարք մասնակիցներ: Աթեշյանի՝ պատարագ մատուցելու ընթացքում ներկաներից ոմանք լուռ լքել են եկեղեցին: Պատարագի ավարտին սպասելով՝ խումբը պարզել է «Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին» գրությամբ պաստառներ՝ հերթական անգամ արտահայտելով իրենց բողոքն Աթեշյանի դեմ:
Նշենք, որ Աթեշյանի դեմ արշավ է ընթանում նաև Change.org կայքում: