|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դոնբասի հակամարտության ավարտը հնարավոր է թեժ փուլի դադարեցումից, մարդկանց հաշտեցումից, ինչպես նաև անվտանգ վերաինտեգրումից հետո. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Մարիուպոլի Միասնության համաժողովում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոլորակի բոլոր անկյուններում զինված հակամարտությունների և պատերազմների միջազգային փորձն ապացուցում Է՝ պատերազմն ավարտելու ճանապարհին հարկավոր Է անցնել երեք գլխավոր փուլերով»,- նշել է երկրի նախագահը:
Առաջին փուլը, պետության ղեկավարի կարծիքով, «թեժ փուլն ավարտելն է և հրադադարը»: Ընդ որում՝ Զելենսկին վստահություն Է հայտնել, որ դրան կհաջողվի հասնել մոտ ժամանակներս: Որպես երկրորդ փուլ՝ նա նշել է մարդկանց հաշտվելը, փոխհամաձայնության հասնելը:
«Երրորդ փուլն անվտանգ վերաինտեգրումն է»,- հավելել է Զելենսկին:
Նախագահը շեշտել Է, որ այս բոլոր երեք փուլերով պետք է անցնեն պետության և հասարակության հետ համատեղ: