Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաևը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին՝ հրաժարականի խնդրանքով. հայտնում է qafqazinfo.az-ը:
Դիմումում Փաշաևը մանրամասնում է, որ իր գործունեության 27 տարիներին աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում։ Նկատի առնելով պետական ծառայությունում նոր եւ երիտասարդ կադրերի ներգրավման կոչը՝ Ադրբեջանում պետության ղեկավարի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումների ավելի արդյունավետ իրագործման համար, Փաշաևը որոշում է կայացրել սեփական ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը։
Բայց նա գործունեությունը կշարունակի որպես ԱԳՆ Կոլեգիայի անդամ՝ հաշվի առնելով այն, որ նրա գլխավորած ԱԴԱ համալսարանը գործում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը կից։
Հավելենք, որ ընդդիմադիր Meydan TV-ին ավելի վաղ հայտնել էր, որ Փաշաևն այլև ցանկություն չունի աշխատելու այդ պաշտոնում: