կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 22:48
Հասարակություն

Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է. փոխարտգործնախարարը` Ադրբեջանի մասին

Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է. փոխարտգործնախարարը` Ադրբեջանի մասին

Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է`ըստ Yerkir.am-ի այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ իր ոչ կառուցողական դիրքորոշումը շրջանառության մեջ դնելուն։

«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ հայաստանյան և ադրբեջանական մամուլում տարածվել էր պաշտոնական Բաքվի կողմից  շրջանառության մեջ դրված՝ ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը:  Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին պետք է ներկայացներ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում: