կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 11:12
Աշխարհ

Թրամփը նշել է, թե որ դեպքում կհանի Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թրամփը նշել է, թե որ դեպքում կհանի Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն կարող է կարճ ժամանակահատվածում չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները և օգնել՝ վերականգնել տնտեսությունը, եթե Թեհրանը որոշի կյանքի կոչել Վաշինգտոնի պահանջները: Այս մասին Կոնգրեսի երկու պալատների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Երկրի դրության մասին» ամենամյա հայտարարության ժամանակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Իրանական ռեժիմը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու փորձերից, դադարեցնի ահաբեկչության, մահվան և ավերածությունների տարածքումը, նաև սկսել աշխատել ի շահ սեփական ժողովրդի: Մեր կոշտ պատժամիջոցների պատճառով իրանական տնտեսությունը բավական թուլացել է: Մենք կարող ենք օգնել նրանց կարճ ժամանակահատվածում բարելավել այն, բայց հնարավոր է, որ նրանք բավական հպարտ կամ բավական հիմար են, որ խնդրեն դա մեզնից: Մենք այստեղ ենք: Կտեսնենք, որ ճանապարհը նրանք կընտրեն: Դա կախված է նրանցից», - հայտարարել է Թրամփը:

Թրամփը չի զլացել ևս մեկ անգամ իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին անվանել ահաբեկիչ: «Սուլեյմանին իրանական ռեժիմի ամենաանխիղճ մսագործն էր, հրեշը, ով սպանել կամ վիրավորել էր մեր հազարավոր զինծառայողներին Իրաքում: Լինելով աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը՝ Սուլեյմանիի գործողությունները հանգեցրել էին անթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան», - ասաց ԱՄՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի սրվեցին այս տարվա սկզբին, երբ հունվարի 3-ին Բաղդադում սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հունվարի 8-ին Իրանն, ի պատասխան, հրթիռակոծեց Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան ռազմակայանը: