Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի տեղակալ Քեյթլին Մաքֆարլենդը (աշխատել է Մայքլ Ֆլինի ղեկավարությամբ) հայտարարել է, որ 2017 թվականին Դոնալդ Թրամփը մտադրվել էր սպանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
«Ես նրան ասացի. «Բայց․ պարո՛ն Նախագահ, Դուք չեք կարող դա անել»: Իսկ նա հարցրեց. «Ինչո՞ւ»: Ես պատասխանեցի. «Դա ռազմական գործողություն է»: Թրամփը, իր սովորական ձևով ձեռքերը ծալած, լուրջ նայեց ինձ: Գիտեի, որ նա ցանկանում է ինչ-որ կերպ պատժել Ասադին: Նա չէր կարող թույլ տալ, որ դա այդպես մնար»,– նշել է Մաքֆարլենդը։
Թեև Թրամփը, ի շարս Սիրիայի հակառակորդ այլ առաջնորդների, չկարողացավ Ասադին գահընկեց անել, այնուամենայնիվ, դրանից 3 տարի անց՝ 2020 թ. հունվարի սկզբին, հրաման տվեց սպանել Ասադի մտերիմ դաշնակից՝ Իրանի հեղինակավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։