Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր մանրամասներ են բացահայտվում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպումից:
Կ.Պոլսի հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:
Ադրբեջանցի լրագրողներից մեկը Քրդական բանվորական կուսակցության զինյալների վերաբերյալ հարց է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, թե` « սպանված ահաբեկիչների (ՔԲԿ-ականները Թուրքիայում ահաբեկիչ են համարվում) թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ»:
Ի պատասխան, Չավուշօղլուն ասել է. «Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումներում կան նաև օտարազգիներ, ովքեր օժանդակում են Քրդական բանվորական կուսակցությանը: Տեղյակ չենք՝ հակաահաբեկչական մեր վերջին գործողությունների ժամանակ վիրավորվածների կամ սպանվածների թվում հայեր կան, թե՝ ոչ: Խաղաղության գործընթացի նախորդ տարիներին հայտնի էր դարձել, որ ՔԲԿ-ականների թվում կային անդամներ Հայաստանից: Քանդիլ շրջանում ՔԲԿ-ականներին աջակցողների ցուցակը հրապարակվել է, սակայն նրանց թվում հայեր կան, թե` ոչ, անվտանգության ուժերի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել»: