|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աննա Ասատրյանն այսօր ավագանու նիստում ելույթով հանդես եկավ:
Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ գիտական աշխատանք էր գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին:
Ասատրյանը նշեց, որ լավ է` ավագանու նախկին նիստում, երբ «ահաբեկչության փորձ արվեց», զոհեր չեղան: «Ընդդիմադիր հասկացությունը ես մերժելի եմ համարում մեզ նման մի բուռ ազգի համար: Մենք պետք է միասնական լինենք, չպառակտենք մեր ուժերը: Կոչ եմ անում ընդդիմադիրներին` քայլ անելիս մտածեք` ում ջրաղացին եք ջուր լցնում: Սթափվե'ք, քանի դեռ ուշ չէ, և վերանայե'ք ձեր պահվածքը»,- ասաց նա: