Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը:
Մենք հիմա ճշտում ենք`ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Երևանում կայացած հանդիպմանը տեղադրված չէր Արցախի Հանրապետության դրոշը:
Հարցին`մինչ այս հանդիպումը ճշտված չի՞ եղել, թե ինչպես է պահանջում արարողակարգը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի կարողացել վերջնական և ամբողջական ինֆորմացիա ստանալ, բայց ճշտված եղել է: «Հաջորդ և մնացած բոլոր հանդիպումներին այնպես կլինի, ինչպես կարգավորումներն են թելադրում»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը: