|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:
Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:
Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-իև: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել...»: Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորի:
Սակայն «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։