Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվող հարցերից է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ինքնագլորների կայանման խնդրին՝ նշելով․
«Հիմա ուզում եմ հասկանամ, առաջին, երկրորդ ընթերցումով անցնելու է, օրենքի ուժ է ստանալու, հետո՞, ամբողջ Երևանը էլի՞ լցված ա լինելու։ Կոնկրոտ օրինակ նշեմ․ Արամ Մանուկյանի՝ Հայաստանի Հանրապետության առաջին հիմնադրի արձանը, որի մոտ մշտապես պատրուլները, պարեկները կանգնած են, ներքին զորքերը տոննայով լցված է, լավ մեկը չկա՞ կարգավորի, որ էդ արձանի դիմացն ինքնագլորների «ստայանկա» չդառնա։ Մի ժամանակ հնդիկ առաքիչներն էին հավաքում, հիմա առավոտից գիշեր լցված են։ Հիմա ասում եք՝ Երևանի քաղաքապետարանը կզբաղվի, ասենք՝ չզբաղվեց, հետո՞։ Այսինքն՝ հերթական անգամ բերում եք օրենք, որը կիսատ-պռատ է»,-մտահոգություն հայտնեց պատգամավորը։
Մնարամասն՝ տեսանյութում։