|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ կարգավորել կամ ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ:
Ըստ Reuters-ի՝ հարցին, թե արդյո՞ք Ամերիկան աջակցում է Սիրիայի և Հորդանանի մերձեցմանը, պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «ԱՄՆ–ը չի խրախուսում նաև այլոց՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը»։
Հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ չորեքշաբթի Հորդանանը վերաբացել է Սիրիայի հետ իր հիմնական սահմանային անցակետը` խթանելու համար երկու երկրների տնտեսություններին հասցված վնասը և քաջալերելու արաբական երկրներին, որ միավորեն Սիրիան քաղաքացիական պատերազմից հետո:
Սակայն երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտպանել էր Ամմանի հայտարարությունը Հորդանանի և Սիրիայի միջև առևտրային չվերթերի վերսկսման մասին: Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Ջալինա Պորտերը նշել է, որ «քանի դեռ դա վերաբերում է առևտրային չվերթերին, մենք ողջունում ենք դրանք»: