Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է․ Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տեւական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը: Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որեւէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել եւ ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:
Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։ Հիշեցնենք, որ Դավոյանն ինչ-որ պահից սեւեռվել է Տիգրան Ավինյանի վրա եւ ԱՆԻՖ-ի թեման էլ դրա համար է բարձրացնում․ 2019-2023 թթ․ Ավինյանն էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Մեկ տարի առաջ ՊՎԾ-ն հայտարարեց, որ պետական միջոցներ են վատնվել, ապա ֆոնդը լուծարվեց, ծրագրերը փակվեցին, եւ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվեց։