|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը շնորհավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Գևորգյանին:
«Հարգարժա´ն պարոն Ա.Գևորգյան,
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և դառնալով տանիք ոչ միայն հանրապետությունում՝ այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Համոզված եմ նաև, որ հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին, մեկը մյուսի հետևից կգրանցվեն հայկական սպորտի նորանոր ձեռքբերումներ:
Հավատում եմ Ձեր կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին ու հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես սատար կլինի ֆեդերացայի նոր ձեռնարկներին»,-գրված է եղել շնորհավորանքում: