կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 16:15
Աշխարհ

Էրդողանի՝ Եվրոպան փախստականներով հեղեղելու սպառնալիքներն անընդունելի են. ԵՄ

Էրդողանի՝ Եվրոպան փախստականներով հեղեղելու սպառնալիքներն անընդունելի են. ԵՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե Եվրամիությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունը ներխուժում անվանի, միանգամայն անընդունելի են։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ Լյուքսեմբուրգի ընկերակցության 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա (փախստականներին որպես սպառնալիք) օգտագործելը բնավ ընդունելի չէ»,- ասել է նա։

Դիվանագետը շեշտել է, որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում։ «Մենք արդեն 6 մլրդ եվրոյի 90 տոկոսը տրամադրել ենք»,- նշել է նա։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել էր Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը դատապարտելու համար։ Իր ելույթում Թուրքիայի նախագահը սպառնացել էր բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե ԵՄ-ն գործողությունը որակի որպես ներխուժում։