կարևոր
4510 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-22 20:53
Հասարակություն

Էրդողանի զարմիկի ու Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներն ուղղված շարժմանն ու Բագրատ Սրբազանին նույնն են․ Գառնիկ Դանիելյան

«Այս օրերին իշխանական քարոզիչները, պատգամավորներ ջղաձգումների և նյարդային վիճակի եջ են։ Եթե, ինչպեսիրենք են հայտարարում, ամեն ինչ հանգիստ է , ընդվազում չկա, բա ինչո՞ւ են խառնվել իրար։ Խառնվել են իրար, որովհետև տեսել են, որ մեր ժողովուրդը միասնական է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանը նաև հիշեցրեց Խաչատուր Սուքիասյանի կողմից այսօր հնչեցրած սպառնալիքների մասին։

«Շատ հայտնի օլիգարխներից Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ «Շարժման առաջնորդը ընդդիմադիր գործիչ է» և ներկայացրել է, թե ինչ կարող է տեղի ունենալ Բագրատ Սրբազանի հետ՝ ընդգծելով բանտարկությունը, դժբախտ պատահարները և այլն։ Հետաքրքկիր զուգադիպությամբ Էրդողանի զարմիկի և Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներն ուղղված Շարժմանն ու Բագրատ Սրբազանին նույնն են»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով․ «Զգուշացնում ենք ձեզ ու ձեր նմաններին․ եթե մտածում եք, որ նման մեթոդներով Շարժումը կարող է սպառվել կամ կարող եք վախեցնել Սրբազան հորը, շարժման մասնակիցներին, չարաչար սխալվում եք։ Սրբազան հայրը վախենալու պատճառ չունի։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Սա պարզ դրսևորումն է ձեր սեփական վախերի։ Այս սպառնալիքներ հնչեցնողներին հորդորս է՝ համակերպվել իրողությունների հետ, գալ, համբուրել Սրբազանի աջը»։

Մանրամասն՝ տեսանյութում։