Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ լարված և անորոշ, հարձակումները շարունակվում են: Այսօր կեսօրից հետո վերսկսվել են օդային հարձակումները` թիրախավորելով Բեյրութի հարավային արվարձանները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Շահան Գանտահարյանը` նշելով, որ Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել ՝ «Հեզբոլլահի» առաջնորդի սպանության կապակցությամբ:
Նրա փոխանցմամբ` այս պահին իրավիճակը ծանր է, քանի որ հարձակումները շարունակվում են երկրի տարբեր շրջաններում, բայց վերջին գործողություններն ավելի են կենտրոնացել Բեյրութի հարավային արվարձանների ու հարավային հատվածի վրա:
«Անգամ լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը դեպի Լիբանանի հարավը ցամաքային ներխուժման շեմին է գտնվում:Փախստականների ալիքը մեծ է», - ասաց մեր գործընկերը: Ըստ նրա` տասնյակ հազարներով փախստականներ ներքին կարգով հարավային հատվածներից համեմատաբար ավելի ապահով, ավելի հանգիստ շրջաններ են տեղափոխվում:
Ճիշտ է, միջազգային որոշ շրջանականերից հորդորներ կան կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ուղղությամբ, բայց դեռևս չի երևում արդյունք, Իսրայելը նպատակ է դրել բուֆերային, անվտանգության գոտի ստեղծել:
«Իհարկե, Հասան Նասսրալահի սպանությունը հզոր ցնցում է, ժամանակավոր իր տեղը ստանձնել է իր փոխանորդը, բայց դեռևս պարզ չէ, թե իրեն ով է հաջորդելու», - տեղեկացրեց Գանտահարյանը:
Բեյրութում բավական մեծ հայկական համայնք կա, սակայն ՀՀ ԱԳՆ-ն առայժմ որեւէ հայտարարություն չի արել Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, եւ ընդհանրապես հայությանը տարհանելու, անվտանգ վայր տեղափոխելու մասին:
«Ազդակ» պարբերականի խմբագիրը հայտնեց, որ հայկական բարեսիրական միությունները խորհրդակցական ժողով են գումարել, նախապատրաստվելու համար փախստականների տեղավորելուն , իրենց կարիքները հոգալու համապատասխան ծառայություններ մատուցելու՝ դեղորայքի, կացարանի, հավաքական կեցավայրի խնդիրներ լուծելու համար, ինչպես Իսրայելյան առաջին հարձակման դեպքում էր: