|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ: Այս մասին այսօր հայտնել է France-Presse գործակալությունը (AFP)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուր:
«Դեսպանը կանչվել է օրվա երկրորդ կեսին»,- ավելացրել է աղբյուրը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է այն դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը: Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»,- նշել էր նա:
Անկարան երեկ՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները:
Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն «ագրեսիա» է որակել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան խնդրել են անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: