Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ֆրանսիայի գործերով ժամանակավոր հավատարմատարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Charlie Hebdo երգիծական ամսագրում տպագրված ծաղրանկարի պատճառով:
«Անկարայում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարի հետ, որը նախարարությունը խստորեն դատապարտում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Ֆրանսիան հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին:
Charlie Hebdo-ն պատկերել է Էրդողանին, որը նստած է բազկաթոռին՝ անդրավարտիքով և սպիտակ շապիկով, խմիչքը ձեռքին, իսկ մյուս ձեռքով բարձրացնում է կնոջ ավանդական մահմեդական հագուստը և միաժամանակ բացականչում. «Օ լա լա, Մարգարե՛»:
Ամսագիրն այսպես է արձագանքել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությանը, որը ծագել է Էմանուել Մակրոնի հասցեին Էրդողանի արտահայտությունների պատճառով: Հոկտեմբերի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը պետք է «բուժի հոգեկան առողջությունը»՝ մուսուլման փոքրամասնության նկատմամբ Ֆրանսիայի նախագահի վարած քաղաքականության պատճառով: